Նորությունների արխիվ
2010
Օգտակար հղումներ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սեպտեմբեր, 2010
Մարտ 22, 2010 - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ելնելով «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի պահանջներից` փախստականի և ժամանակավոր ապաստանի վավեր վկայականներ ունեցող անձինք մինչև 2010 թվականի դեկտեմբերի 31-ը պետք է դիմեն ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայություն` այդ վկայականները կոնվենցիոն ճամփորդական փաստաթղթով փոխանակման համար:
Կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել`
1. գրավոր դիմում.
2. 34X45 մմ չափսի 2 գունավոր լուսանկար.
3. փախստականի վկայականը /ժամանակավոր ապաստանի վկայականը/:
Նշված ժամկետում կոնվենցիոն ճամփորդական փաuտաթուղթ ձեռք չբերած անձինք Հայաuտանի Հանրապետությունում փախuտական ճանաչվելու համար պետք է անցնեն oրենքով uահմանված ապաuտանի տրամադրման անհատական ընթացակարգով: