Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները
![]() Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրամիության տեսակետ: |
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Սեպտեմբեր, 2010
Հուլիս 6, 2010 - Համագործակցությունը ՌԴ-ի հետ շարունակվում է 2010թ. հունիսի 30-ից հուլիսի 3-ը Մոսկվայում ՀՀ պատվիրակությունը մասնակցեց «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՌԴ տարածքում աշխատող ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածքում աշխատող ՌԴ քաղաքացիների աշխատանքային գործունեության և սոցիալական պաշտպանության մասին» համաձայնագրի դրույթների իրագործման նպատակով ստեղծված ռուս-հայկական աշխատանքային խմբի առաջին նիստին. Հայկական պավիրակության կազմում էին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Զբաղվածություն պետական ծառայություն» գործակալության և Աշխատանքի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները: Ստորագրվեցին մի շարք փաստաթղթեր, մասնավորապես համատեղ աշխատանքային խմբի կանոնադրությունը, համատեղ աշխատանքային խմբի 2010-11 թթ. միջոցառումների ծրագիրը և այլն: Ձեռք բերվեց նաև պայմանավորվածություն, որ համատեղ աշխատանքային խմբի երկրորդ հադիպումը կկայանա 2011 թ. երկրորդ եռամսյակում Երևանում: |
|