![]() Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները. |
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Հունիս, 2013
Սեպտեմբեր 9, 2011 - ԱՄՆ դեսպանության աշխատակցի այցը ՏԿՆ ՄՊԾ Ս/թ սեպտեմբերի 9-ին ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հանդիպեց ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու Մեգան Վոնգի հետ: Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով նրան ներկայացվեց տեղեկություններ Հայաստանի միգրացիոն իրավիճակի, ՀՀ կառավարության կողմից անցած տարի ընդունված միգրացիոն քաղաքականության հայեցակարգի իրականացումն ապահովող գործողությունների ազգային ծրագրի մշակման ընթացքի և միգրացիոն բնույթի այլ հարցերի մասին: Մասնավորապես նշվեց, որ Հայաստանի միգրացիոն իրավիճակում վերջին 1-2 տարիների ընթացքում կտրուկ փոփոխություններ տեղի չեն ունեցել, իսկ գործողությունների ազգային ծրագիրը այս տարվա հոկտեմբերն քննության կառնվի ՀՀ կառավարությունում: Ամերիկյան դիվանագետին ներկայացվեց «ՀՀ միգրացիոն իրավիճակի գնահատում` ընտրանքային հետազոտության միջոցով» ծրագիր նախագիծը` ակնակլելով նրանց աջակցությունը այդ ծրագրի իրականացման գործում: |
|