![]() Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Կայքում տեղ գտած նյութերը, արտահայտված կարծիքներն ու մտքերը հեղինակներինն են և չեն կարող համարվել իբրև Եվրոպական միության տեսակետ:
Ծրագիրն իրականացնող կազմակերպությունները. |
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Մայիս, 2013
Սեպտեմբեր 17, 2011 - Քաղաքացիական հասարակությունը և միջազգային կազմակերպությունները հետաքրքրված են անկանոն միգրացիայի հարցերով ԵԱՀԿ երևանյան գրասենյակում սեպտեմբերի 16-ին տեղի ունեցավ անկանոն միգրացիայի հարցերին նվիրված քննարկում: Մասնակցում էին Հայաստանում գործող տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ: Հանդիպման ընթացքում Միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանը խնդրի վերաբերյալ հանդես եկավ հաղորդմամբ, որից հետո ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակում: Մասնակիցներին տեղեկացվեց, որ լրամշակված փաստաթուղթը առաջիկայում կներկայացվի ՀՀ կառավարություն: Անկանոն միգրացիայի դեմ պայքարի հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության գերակա խնդիրների շարքում, ինչն ինքնին վկայում է, որ այն պետության համար ունի կարևորագույն նշանակություն: |
|