Օգտակար հղումներ

Որքա՞ն են պետական նպաստների չափերը:

Ընտանեկան նպաստի չափ է սահմանվել 7500 դրամը: Եթե ընտանիքի կազմում կան անչափահասներ, ապա ընտանեկան նպաստի բազային չափ է ընդունվում 7000 դրամը, որին կատարվում է հավելում, որի մեծությունը կախված է ընտանիքի կարիքավորության աստիճանից (33-37 միավոր, 37-41 և այլն), տարածքից (բարձրլեռնային, ոչ բարձրլեռնային) և անչափահասների թվից:


Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը աշխատող մայրերի համար սահմանվել է ամսական 3000 դրամ:


Երեխայի ծննդյան դեպքում միանվագ դրամական օգնության չափ է սահմանվել 35 հազ. դրամը:


2007թ. հունվարի 1-ից սկսած ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և 0-ից բարձր միավոր ունեցող ընտանիքների  համար միանվագ  դրամական  օգնության  չափ  է  սահմանվել՝

  • 3-րդ և հաջորդ երեխաների համար` 200 հազ. դրամ.
  • երեխայի 1-ին դասարան ընդունվելու դեպքում` 20 հազ. դրամ:

Ընտանեկան նպաստառու և պետական այլ նպաստ կամ կենսաթոշակ չստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում միանվագ օգնության (հուղարկավորության նպաստի) չափը կազմում է 25 հազ. դրամ:


Ընտանիքին տրվող հրատապ օգնության չափը   կազմում  է   ամսական 7500 դրամ:


Նորություններ
Մարտ 22, 2010
Հուլիս 14, 2010
Հուլիս 8, 2010
Հուլիս 6, 2010